ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպանը Կիևում կլոր սեղան է անցկացրել Հայոց ցեղասպանության թեմայով

ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպանը Կիևում կլոր սեղան է անցկացրել Հայոց ցեղասպանության թեմայով

PanARMENIAN.Net - Կիևում կայացավ «1915թ. Հայոց ցեղասպանությունը` հանցագործություն մարդկության դեմ» թեմայով կլոր սեղան: Միջոցառումը նվիրված էր ցեղասպանությունների դրսևորման և դրանց հետևանքների` իրավական գնահատականի, դատապարտման և նման հանցագործությունների կանխման հետ կապված արդիական խնդիրների քննարկմանը:

Կլոր սեղանը վարում էր Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն: Կլոր սեղանի ավարտից անմիջապես հետո տեղի ունեցավ մամլո ասուլիս` Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անդրանիկ Մանուկյանի, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդների ու հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, հաղորդում է Analitika.at.ua-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---