Օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը կոմայի մեջ է

Օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը կոմայի մեջ է

PanARMENIAN.Net - Ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը էմբոլիա ունի (հյուսվածքի կամ օրգանի արյան շրջանառության խախտմամբ ուղեկցվող անոթի սուր խցանում արյան հոսքով զանազան սուբստրատների փոխանցման արդյունքում), PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել հավաստի աղբյուրը:

Վարդանյանը գտնվում է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Մոսկվայում 120կգ բարձրացնելու փորձից հետո նա ջարդել է ոտքի պլաստիկը, որը նրա ոտքի մեջ տեղադրել էին անցյալ տարի տեղի ունեցած ավտովթարից հետո: Ապրիլի 21-ին Երևանում ոտքի վիրահատության ժամանակ մարզիկի սիրտը կանգնել է, և բժիշկները ստիպված են եղել դադարեցնել վիրահատությունն ու սրտի մերսում կատարել:

Այժմ Վարդանյանը կոմայի մեջ է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---