Բաքվում կրկին խոսում են լեզգիներին Խրախ-Ուբա և Ուրյան-Ուբա գյուղերից վտարելու մասին27 ապրիլի 2011 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Ներգաղթյալների և բռնագաղթյալների իրավունքների պաշտպանության միավորումն աջակցում է Ադրբեջանի Պետական միգրացիոն ծառայության ղեկավար Արզու Ռագիմովի հայտարարությանը, որը նախազգուշացրել է , որ Խրախ-Ուբա և Ուրյան-Ուբա գյուղերի բնակիչները պետք է ընտրեն ադրբեջանական քաղաքացիություն ընդունելու, Ադրբեջանում բնակության իրավունք ստանալու և կամ երկրից հեռանալու միջև: Ադրբեջանի տարածքում գտնվող Խրախ-Ուբա գյուղի բնակիչները Մախաչկալայում արտոնագրված ցույց անցկացրեցին իրենց` որպես Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանության պահանջով: «Ադրբեջանի իշխանությունները գյուղի բնակիչներից պահանջում են անհապաղ Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել, հակառակ դեպքում սպառնում են բռնագաղթի ենթարկել` առանց ունեցվածքի և հողի փոխհատուցման, ինչը կտրականապես անընդունելի է մեզ համար: Հույս ունենալով, որ մեր ձայնին ականջալուր կլինեն, մենք դիմում ենք Ռուսաստանի և Դաղստանի ղեկավարությանը` Խրախ-Ուբա անկլավի բնակիչների սահմանադրական իրավունքների պաշտպանությունն ապահովելու; անկլավի բնակիչների բռնագաղթը դադարեցնելու և ընտանիքները վերամիավորելու, պետական սահմանն անարգել անցնելու հնարավորություն տալու; Խրախ-Ուբան ռուսական տարածք ճանաչելու խնդրանքով»,- ասվում է ցույցի բանաձևում: Դաղստանի ազգային քաղաքականության, տեղեկատվության և արտաքին կապերի նախարար Բեկմուրզա Բեկմուրզաևը ցույցի ավարտին լրագրողներին հայտնել է, որ գյուղի բնակիչների խնդիրները լուծվում են ամենաբարձր մակարդակով: «Նկատի ունենալով ստեղծված իրադրությունը` գործող միջազգային-իրավական նորմերի շրջանակներում Խրախ-Ուբա և Ուրյան-Ուբա բնակավայրերի բնակիչների հետ կապված իրադրությունը կարգավորելու հանձնարարականներ են տրվել: Մի քանի տարբերակներ են առաջարկվել, որոնք կդիտարկեն ռուսական և ադրբեջանական կողմերը` հաշվի առնելով բնակիչների կարծիքը: Գյուղերի բնակիչներն իրենք պետք է կողմնորոշվեն և ընդունեն առաջարկված տարբերակներից մեկը»,- ասել է Բեկմուրզաևը: 2010 թվականի սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Ադրբեջան կատարած այցի շրջանակներում Բաքվում պետսահմանի մասին պայմանագիր և միջկառավարական համաձայնագիր ստորագրվեց սահմանամերձ Սամուր գետի ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման և պահպանության մասին: Պայմանագիրն ամրապնդում է սահմանի անցման գիծը Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից մինչև Կասպից ծով, հաղորդում է Rosbalt.ru-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |