Թուրքիայում սպանված ազգությամբ հայ զինվորի հարսնացուն պատմել է, թե նրա հետ որքան դաժան էին վարվում բանակում

Թուրքիայում սպանված ազգությամբ հայ զինվորի հարսնացուն պատմել է, թե նրա հետ որքան դաժան էին վարվում բանակում

PanARMENIAN.Net - Թուրքական լրատվամիջոցները հայազգի զինվոր Սևակ Շահին Բալքրչիի մահվան հետ կապված նոր մանրամասներ են հաղորդում: Ինչպես հաղորդել է Սևակի հարսնացու Մելանի Քումրույանը, Սևակն իրեն պատմել է, որ նախորդ ամսում ինքը $50 էր կորցրել, ինչի համար հրամանատարը նրան ծեծի էր ենթարկել: Սպանված հայ զինվորի հարսնացուի խոսքով. Սևակը հրամանատարի դաժան վերաբերմունքի մասին դիմում էր գրել, սակայն վերջինս սպառնացել էր սպանել նրան, եթե նա հետ չվերցնի բողոքը:

Հայ զինվորի հարսնացուն վստահ է, որ Սևակը չէր կարող զոհվել ընկերոջ` զենքի հետ անփույթ վարվելու պատճառով: Մելանի Քումրույանը պատմել է, որ իրենք 6 տարի էին հանդիպում և պատրաստվում էին ամուսնանալ Սևակի` բանակից վերադառնալուց հետո, հաղորդում է ermenihaber.am-ը:

Ապրիլի 24-ին Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուքի շրջանում տեղակայված զորամասում սպանվել է 25-ամյա հայազգի զինվորական Սևակ Շահին Բալքրչին: Թուրքական մամուլում զինծառայողի մահվան տարբեր վարկածներ են նշվում: Զինվորականներից մեկի զեկույցի համաձայն, նա մահացել է ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ հրազենից արձակված կրակոցից: Մեկ այլ վարկածի համաձայն, հայ զինվորը կանխամտածված կերպով գնդակահարվել է հրացանից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---