Սոցիալիստներն ու կոմունիստները Ֆրանսիայի Սենատում կքվեարկեն Ցեղասպանության մասին օրենքի օգտին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սենատի փոխխոսնակ, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության անդամ Գի Ֆիշերը Nouvelles d’Arménie-ին ուղղված նամակում հայտարարել է, որ սատարելու է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունմանը: «Ես ողջունեցի օրինագծի ներառումը Սենատի օրակարգում: Իմ գործընկերների դիրքորոշմանը սատարելու նպատակով ես իմ կողմից նոր օրինագիծ ներկայացրեցի նույն բովանդակությամբ (թիվ 420 օրինագիծ), որը գրանցվել է Սենատի նախագահությունում 2011թ. ապրիլի 8-ին:

Եթե օրենքն ընդունվի, դա մեծ առաջընթաց կլինի Հայկական հարցում, որին ես անձամբ հավատարիմ եմ: Ես հաստատում եմ իմ և իմ սոցիալիստ գործընկերների վճռականությունը բոլոր ջանքերը գործադրելու համար այս վերջին մենամարտում»:

Գի Ֆիշերը հիշեցնում է, որ պատգամավոր կոմունիստները բավականին մեծ ավանդ ունեն օրինագծի ընդունման գործում: «1995թ. ի վեր, իմ կոմունիստ ընկերները պարբերաբար արծարծել են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը»,-հայտարարել է Ֆիշերը: Թիվ 420 բանաձևը, որ ներկայացրել են Գի Ֆիշերն ու Ռոբեր Բրետը, կոչվում է «Մարդկության դեմ ոճրագործությունների հրապարակային ժխտման համար քրեական պատասխանատվության մասին» օրինագիծ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---