Ֆյուլե. ԵՄ-ին անդամակցելու համար Թուրքիան պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատի հարևանների հետ

Ֆյուլե. ԵՄ-ին անդամակցելու համար Թուրքիան պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատի հարևանների հետ

PanARMENIAN.Net - Եվրամիությանն անդամակցելու համար Թուրքիան ոչ միայն պարտավոր է կատարել տեխնիկական պահանջները և բանակցություններ վարել 35 գլուխների շուրջ, այլ նաև բարիդրացիական հարաբերություններ հաստատել հարևան պետությունների հետ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտարարել է ընդլայնման և հարևանության քաղաքականության գծով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: «Թեկնածու երկիրը ԵՄ մտնելու համար պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատի հարևանների հետ: Թուրքիան բացառություն չէ»,- ասել է Ֆյուլեն:

Նրա խոսքերով, Հայաստանը և Թուրքիան լուրջ քայլեր են կատարել երկկողմանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: «Ցավոք սրտի, կողմերին չի հաջողվել կատարել վերջին քայլը` վավերացնել և իրագործել Արձանագրությունները: Մենք լիահույս ենք, որ այդ Արձանագրությունները կմնան բանակցությունների սեղանին և երբ ժամանակը գա, կողմերը կվերադառնան գործընթացին»,- ասել է եվրահանձնակատարը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---