Մայիսի 1-ն Անկարայում ավարտվել է ծեծկռտուքով

PanARMENIAN.Net - Անկարայում մայիսի 1-ին բախումներ են տեղի ունեցել քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության և Թուրքիայի արհմիությունների համադաշնության հետ: Արհմիությունների ներկայացուցիչները մոտեցել են ոստիկանական անցակետին: Նրանց ճանապարհն այդ պահին փակել են քրդական կուսակցության անդամները: Ծեծկռտուք է առաջացել, որի արդյունքում արհմիությունների անդամները փախել են: Սակայն, քրդերը հետապնդել են նրանց ու ծեծել մահակներով, կան տասնյակ վիրավորներ, գրում է «Միլիեթը»:

Մայիսի 1-ին նվիրված միջոցառումներ են անցել նաև Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, որը 34 տարի է փակ էր հանրահավաքների համար:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---