Կոալիցիոն հայտարարության նպատակը Ռոբերտ Քոչարյանին դուրս մղելն էր Հայաստանի քաղաքական դաշտից

Կոալիցիոն հայտարարության նպատակը Ռոբերտ Քոչարյանին դուրս մղելն էր Հայաստանի քաղաքական դաշտից

PanARMENIAN.Net - Կոալիցիոն հայտարարության նպատակը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դուրս մղելն էր Հայաստանի քաղաքական դաշտից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսւոմ հայտարարել է քաղաքագետ Արմեն Աղայանը: Քաղաքագետն ընդգծել է, որ կոալիցիոն հայտարարությունը ցույց տվեց, որ Ռոբերտ Քոչարյանն այլևս չի կարող հույսեր կապել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ:

Քաղաքագետը հավելել է նաև, որ Սերժ Սարգսյանին մոտ կանգնած որոշ շրջանակներ, մասնավորապես վարչապետ Տիգրան Սարգսյանը, ցանկանում են վարկաբեկել Ռոբերտ Քոչարյանին, նրա վրա բարդելով ողջ պատասխանատվությունը 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների համար: Ըստ նրա, նրանց նպատակն է կանխել երկրորդ նախագահի վերադարձը մեծ քաղաքականություն, հետագայում Սերժ Սարգսյանից իշխանությունը ժառանգելու համար: Նա նաև նշել է, որ Քոչարյանի դեմ է տրամադրված նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը ցանկանում է, որ Քոչարյանն ու 2008թ. մարտի 1-ը ժողովրդի հիշողությամն մեջ ստվերեն իր վարքը 1996թ.:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---