Մայիսի 5-ին Կազանում մեկնարկում է համաշխարհային շախմատային թագի հավակնորդների մրցաշարը

Մայիսի 5-ին Կազանում մեկնարկում է համաշխարհային շախմատային թագի հավակնորդների մրցաշարը

PanARMENIAN.Net - Կազանում մայիսի 5-ին մեկնարկում է համաշխարհային շախմատային թագի հավակնորդների մրցաշարը, որին կմասնակցի նաև Լևոն Արոնյանը: Նրա մրցակիցը կլինի Ալեքսանդր Գրիշչուկը Ռուսաստանից:

Մրցաշարին մասնակցում են նաև Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Շախրիյար Մամեդյարովը, Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Գատա Կամսկին (ԱՄՆ) և Բորիս Գելֆանդը (Իսրայել):

Խաղերը կանցնեն «Կորստոն» մշակութագործարարական կենտրոնում: Քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ շրջանները կազմված կլինեն 4 պարտիաներից. 40 քայլի համար նախատեսվում է 2 ժամ և 1 ժամ հաջորդ 20 քայլերի համար: Եզրափակիչ խաղը կազմված կլինի 6 պարտիաներից ժամանակի նույն հսկողությամբ: Ուժեղագույնների մրցաշարը կտևի մինչև մայիսի 27-ը, հայտնում է vesti.ru-ն:

Մրցաշարի հաղթողը 2012թ. կպայքարի շախմատային թագի համար աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Ի սկզբանե նախատեսվում էր մրցումները կազմակերպել Բաքվում, սակայն, Լևոն Արոնյանի խնդրանքով հանդիպումը տեղափոխվեց Ռուսաստան:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---