Չլիներ Լիբիան, ֆրանսիացի սենատորների ձեռքերն ավելի ազատ կլինեին, կարծում է Մարկեդոնովը

Չլիներ Լիբիան, ֆրանսիացի սենատորների ձեռքերն ավելի ազատ կլինեին, կարծում է Մարկեդոնովը

PanARMENIAN.Net - «Քաղաքականությունը հնարավորի արվեստն է: Ներկա հանգամանքներում Ֆրանսիայի համար ձեռնտու չէ առաջ քաշել «հայկական հարցը»: Լիբիական գործողության մեջ ներգրավվածությունը Փարիզին հակադրել է մահմեդական աշխարհին: Նախագահի ընտրությունները նույնպես սարի ետևում չեն: Իսկ Ֆրանսիայի ընտրողների շարքում քիչ չեն Թուրքիային ցավակցող մահմեդականները: Դրա հետ կապված` Սենատի զգուշությունը հասկանալի է իրական քաղաքականության համատեքստում»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը: Նրա խոսքերով, չլիներ նույն Լիբիան, օրնեսդիրները ձեռքերն ավելի ազատ կլինեին: «Չմոռանանք նաև, որ գրում ենք Լիբիա, բայց մտածում` Սիրիա: Եվ այստեղ Թուրքիայի` որպես միջնորդի դերը նույնպես կարող է շահավետ լինել Արևմուտքի համար (ՆԱՏՕ, ԵՄ)` հատկապես հաշվի առնելով վերջին տարիների թուրք-սիրիական հարաբերությունների դրական դինամիկան: Այնպես որ իրական քաղաքականությունը կրկին ետին պլան է մղել պատմական արդարության վերականգնման հարցերը: Թեև լուսնի տակ ոչինչ նոր չէ: Այդպես եղել է բազմաթիվ անգամներ, արտաքին քաղաքականության մեջ դա գրեթե կանոն է»,- ասել է նա և հավելել, որ Սենատի հրաժարվելը Ցեղասպանության հերքումը «քրեականացնելուց», չեղյալ չի համարում այն ակտերը, որոնք Ֆրանսիական 5-րդ հանրապետությունն արդեն ընդունել` 1915-ի դեպքերը ճանաչելով Ցեղասպանություն:

Մայիսի 4-ին Ֆրանսիայի Սենատը 196 «դեմ», 74 «կողմ» ձայներով հետաձգել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու մասին սոցիալիստների օրինագիծը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---