Հայաստանի առաջին նախագահն այցելել է Նիկոլ Փաշինյանին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 5 մայիսի 2011 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ և մեկ ժամ տևողությամբ տեսակցություն ունեցել քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հետ: Այնուհետև ՀՀ առաջին նախագահը հանդիպում և քննարկում է ունեցել Արթիկում, որին մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների ակտիվը, ինչպես նաև անկուսակցական համակիրներ: Մայիսի 4-ին Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել էր նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հիվանդանոց և մեկ ժամ տևողությամբ տեսակցություն ունեցել քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի հետ: Նիկոլ Փաշինյանը 2009 թվականից գտնվում է բերդում 2008 թվականի մարտի 1-2 դեպքերին առնչություն ունենալու պատճառով: 2010 թվականի հունվարի 19-ին Ընդդիմադիր «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման: Երեւանի Կենտրոնի եւ Նորք-Մարաշի առաջին ատյանի դատարանը մեղավոր է ճանաչել Փաշինյանին ՀՀ ՔՕ 225 հոդվածի 1 մասով (զանգվածային անկարգություններ) եւ դատապարտել է յոթ տարվա ազատազրկման` ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հաստատությունում: Նիկոլ Փաշինյանը 1999թ. «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն է: 2008թ. մարտի 1-2 իրադարձություններից հետո նա հետախուզման մեջ էր գտնվում: 2009թ. հուլիսի 1-ին նա կամավոր հանձնվեց իշխանություններին եւ ձերբակալվեց: Հունվարի 10-ի ՀՀ ԱԺ լրացուցիչ ընտրություններում նա առաջադրված էր որպես պատգամավորության թեկնածու թիվ 10 ընտրատարծքում, սակայն պարտվեց: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |