Լևոն Տեր-Պետրոսյանն օգնեց Սերժ Սարգսյանին ամրապնդել իր դիրքերը, կարծում է Երվանդ Բոզոյանը

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքական երկխոսության առաջարկությամբ օգնեց ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին ամրապնդել իր դիրքերը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Երվանդ Բոզոյանը: Նա նշել է, որ Սերժ Սարգսյանն ընտրություններից և 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո կորցրել է իր լեգիտիմությունը ժողովրդի մեջ, սակայն արտաքին և ներքին քաղաքականության մեջ մի քանի ձախողումներից հետո սկսել է կորցնել իր հեղինակությունը նաև պետական կառավարման համակարգում: Նրա խոսքերով, Լևոն Տեր-Պետրոսյանն օգնեց Սերժ Սարգսյանին վերականգնել իր հեղինակությունը և դիրքերը պետական կառավարման համակարգում:

Բոզոյանի դիրքորոշման հետ համաձայն չէ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Նրա խոսքերով, Լևոն Տեր-Պետրոսյանն ինքնաբավ քաղաքական գործիչ է, որպեսզի գործի իր, ոչ թե ուրիշների շահերից ելնելով: Նա նշել է, որ ՀԱԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումների փոփոխությունը պայմանավորվել է այն փաստի գիտակցմամբ, որ հիմա անհնար է հասնել առավելագույն նպատակների իրագործմանը, մասնավորապես արտահերթ նախագահական ընտրությունների անցկացմանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---