Արտակ Զաքարյանը ընտրվել է Եվրոնեսթի սոցիալական ու մշակութային հարցերով հանձնաժողովի համանախագահ

PanARMENIAN.Net - «Արևելյան գործընկերության» խորհրդարանական վեհաժողովի` Եվրենեսթի` Բրյուսելում կայացած հիմնադիր նիստի ժամանակ հայկական պատվիրակության 3 ներկայացուցիչ ընտրվել է վեհաժողովի հանձնաժողովների համանախագահի համանահագահի փոխարինողի պաշտոնում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց Եվրոնեսթում հայկական պատվիրակության պատասխանատու քարտուղար Կարինե Շիմշիրյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ընտրվել է վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի համանախագահի փոխարինող, “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` էներգետիկ անվտանգության հանձնաժողովի համանախագահի փոխարինող, ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը` սոցիալական, մշակութային հարցերով հանձնաժողովի համանախագահ:

Հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, նշանակվել է Եվրոնեսթի համանախագահ Բորիս Տարասյուկի (Ուկրաինա) տեղակալ:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---