Ադամ Շիֆը կրկին Կոնգրեսի օրակարգ կմտցնի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

Ադամ Շիֆը կրկին Կոնգրեսի օրակարգ կմտցնի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

PanARMENIAN.Net - Փասադենայի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի է ունեցել Հարավային Կալիֆորնիայի հայ համայնքի հանդիպումը կոնգրեսական Ադամ Շիֆի հետ; Հանդիպմանը ներկա էին ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին և ՀԱԵ Արևմտյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը: Կոնգրեսական Շիֆը պատմել է իր նոր նախաձեռնությունների մասին՝ նա կրկին Կոնգրեսի օրակարգ կմտցնի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը, կհակազդի Ադրբեջանին ռազմական օգնության հատկացումն արգելող Ազատության ակտի 907-րդ ուղղման վերանայմանը, ինչպես նաև կարծարծի Թուրքիայում հայկական եկեղեցիների գույքի պաշտպանության հարցերը: «Սբ Գրրգոր Լուսավորչի թեմի և ԱՀՀ Հարավային Կալիֆորնիայի բաժանմունքի անունից մենք ողջունում ենք կոնգրեսական Շիֆի հավատարմությունն ու աջակցությունը Հայաստանին»,-հայտարարել է ԱՀՀ անդամ և եկեղեցու խորհրդի նախագահ Ռիչարդ Մուշեղյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---