Վարդան Դևրիկյան. Ղարաբաղը պատկանում է նրան, ում պատկանում է Շուշին

Վարդան Դևրիկյան. Ղարաբաղը պատկանում է նրան, ում պատկանում է Շուշին

PanARMENIAN.Net - Շուշիի ազատագրումը բավական խորհրդանշական էր: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է գրկանագետ, արցախյան պատերազմի մասնակից Վարդան Դևրիկյանը` հիշեցնելով հին ասացվածքը. «Ում պատկանում է Շուշին, նրան պատկանում է Ղարաբաղը»: Նա հավելել է, որ Ստեփանակերտում և հարակից գյուղերում կյանքը կախված էր Շուշիից, որտեղից մշտապես կրակ էին արձակում: Գրականագետը նշել է, որ Շուշիի ազատագրումով հայերին հաջողվեց հաղթահարել հոգեբանական խնդիրներ, նրանք, վերջապես, կարողացան նահանջներից ու պարտություններից անցնել հաղթանակի: Միաժամանակ նա նշել է, որ հայերը պետք է հաղթահարեն մեկ այլ հոգեբանական արգելք և վերադառնան բնակվելու Շուշիում և Արցախի այլ ազատագրված վայրերում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---