Հենարան-ի կայքը 3-րդ անգամ է ենթարկվել հաքերային հարձակման

PanARMENIAN.Net - Հենարան մամուլի ակումբից տեղեկացնում են, որ քիչ առաջ Henaran.am լրատվական կայքը ենթարկվել է հաքերային հարձակման: Հաքերները կայքի գլխավոր էջում գրել են իսլամի հիմնական կարգախոսը՝ Չկա այլ աստված Ալլահից բացի եւ Մուհամմադը նրա մարգարեն է:

«Ամիսներ առաջ Henaran.am կայքը երկու անգամ հարձակման էր ենթարկվել ադրբեջանցի հաքերների կողմից: Չի բացառվում, որ այս անգամ էլ հաքերային ավանտյուրայի հեղինակները ադրբեջանցիներն են, ինչի մասին վկայում է անգրագետ արաբերենով եւ ուղղագրական սխալներով գրված տեքստը»,- գրում է Հենարան ակումբն իր տարածած հաղորդագրության մեջ։

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց, որ քանի որ կայքը միայն հայերեն բովանդակություն ունի, դժվար թե հաքերների նպատակը տեղեկատվական հոսքը կանգնեցնելը լիներ. «Հաշվի առնելով, որ կես տարվա մեջ կայքը 3 անգամ կոտրել են, նշանակում է, որ կայքը խնդիր ունի ուժեղացնելու պաշտպանությունը։ Հաքերների թիրախը սովորաբար հեշտ կոտրվող կայքերն են։ Եվ այս պահին կարևոր չէ, թե ով է կոտրել այն»։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---