Nokia Ovi Store-ը հայտարարել է «Nokia N8 արձակուրդ» մրցույթը

Nokia Ovi Store-ը հայտարարել է «Nokia N8 արձակուրդ» մրցույթը

PanARMENIAN.Net - Ըստ Ovi Store բլոգի, Facebook-ում իրենց երկրպագուների քանակը աճել է, հասել շուրջ 300,000-ի, ինչը մեծ ուրախություն է Ovi-ի համար։

«Մենք որոշել ենք մեր երկրպագուներին շնորհակալություն հայտնելու համար անցկացնել մրցույթ, որտեղ տեսանելի կլինի մեր երկրպագուների ստեղծագործ միտքը և Ovi Store -ի մասին գիտելիքները։ Արդեն ամառ է մոտենում և Nokia N8 հեռախոսն իր բարձրորակ ֆոտոխցիկով հիանալի ընկեր է արձակուրդի համար։ Մեր մրցույթը հետևյալն է՝ ցանկանում ենք լսել ստեղծագործ պատասխաններ հետևյալ հարցերի շուրջ՝ ո՞ր 3 ծրագրերը դուք կընտրեիք Ovi Store -ից ձեր Nokia N8-ի համար մինչ արձակուրդ մեկնելը։ Եվ ինչի՞ համար կօգտագործեիք դրանք», - գրում է Ovi համայնքի մենեջերը։

Հաղթող կընտրվի նա, ով ամենաստեղծագործ պատասխանը կտա այս հարցերին։ Բոլոր մասնակիցները պետք է մինչև 200 բառով նկարագրեն իրենց պատասխանը կամ Ovi Store բլոգի մրցույթի գրառման տակ, կամ իրենց անձնական բլոգում՝ թողներլով լինքը։

Մրցույթի վերջնաժամկետն է մայիսի 16-ը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---