ԱՄՆ-ն կարող է Բաշար Ասադի վարչակարգը ոչ լեգիտիմ ճանաչել

ԱՄՆ-ն կարող է Բաշար Ասադի վարչակարգը ոչ լեգիտիմ ճանաչել

PanARMENIAN.Net - Ամերիկյան վարչակազմը կարող է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգը ոչ լեգիտիմ ճանաչել: Այդ մասին հաղորդում է AP-ն` վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրներին:

Սպիտակ տանը հայտարարել են, որ Ասադի վարչակարգը ոչ լեգիտիմ ճանաչելը կհանգեցնի Սիրիայի նախագահի քաղաքական մեկուսացման միջազգային հանրության շրջանակներում, իսկ այնուհետև` նրա հրաժարականին:

AP-ն հաղորդում է, որ Սիրիայում անկարգությունների ժամանակ ավելի քան 750 մարդ է սպանվել, հազարավոր մարդիկ հսկողության տակ են գտնվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---