Եվրախորհրդարանը խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանին մարդու իրավունքների խախտման համար

Եվրախորհրդարանը խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանին մարդու իրավունքների խախտման համար

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որը դատապարտում է մարդու իրավունքների և խոսքի ազատության հետ կապված իրավիճակն Ադրբեջանում: Բանաձևում ասվում է, որ ձերբակալված ակտիվսիտներ Ջաբար Սավականն ու Բահթիյար Հաջիևը, որոնք օգտագործել են Facebook-ը, մեղադրվում են թմրանյութերի ապօրինի առկայության և զինվորական ծառայությունից խուսափելու համար: Ըստ եվրապատգամավորների, նրանց սպառնում է մինչև 2,5 տարվա ազատազրկում: Բանաձևում ասվում է, որ ամեն օր աճում են լրագրողների հետապնդումներն ու ահաբեկումները:

Բանաձևում ասվում է նաև, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները խոսքի ազատության ասպարեզում և ապօրինաբար կալանքի տակ է պահում «Իրական Ադրբեջան» թերթի խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաևին: ԵԽ պատգամավորները հիշեցրել են Ադրբեջանին 2008-11թ. ընդունված բանաձևերի մասին, որտեղ հստակ արտահայտված է ԵՄ դիրքորոշումը այլակարծության ճնշման մասին: ԵԽ-ն ընդգծում է, որ Բաքուն պարտավորվել է կատարել բոլոր համաձայնություններն Ադրբեջանի ու ԵՄ միջև, որ ստորագրվել են 1999թ.:

Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին հրաժարվել ապօրինի մեղադրանքներից ու երաշխավորել լրագրողների պաշտպանվածությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---