ԵՄ-ն կարևորում է Հայաստանում օմբուդսմենի ինստիտուտի դերը, հայտարարել է Ռաուլ դը Լյուցենբերգերը

ԵՄ-ն կարևորում է Հայաստանում օմբուդսմենի ինստիտուտի դերը, հայտարարել է Ռաուլ դը Լյուցենբերգերը

PanARMENIAN.Net - ԵՄ-ն կարևորում է օմբուդսմենի ինստիտուտի զարգացումը Հայաստանում: Այդ մասին Երևանում հայտարարել է ՀՀ-ում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լյուցենբերգերը: Նրա խոսքերով, «թվինինգ» ծրագրի շնորհիվ հայ շահառուները նոր շատ բան իմացան: Նա նշել է, որ այս ծրագրի շրջանակներում համագործակցությունն օրինակ կծառայի նաև այլ հայկական կազմակերպությունների համար: «Ես ուրախ եմ, որ կարողացանք օգնել Հայաստանի օմբուդսմենի գրասենյակին ԵՄ-ի «Թվինինգ» ծրագրի շրջանակներում»,-ասել է Լյուցենբերգերը՝ հավելելով, որ համագործակցությունը սրանով չի սահմանափակվում և խորհրդակցությունները շարունակվում են:

Իր հերթին Իսպանիայի մարդու իրավունքների պաշտպանի երկրորդ տեղակալ Մանուել Ագիլար Բելդան նշել է, որ օմբուդսմենի գրասենյակը կարևոր դերակատարություն ունի հասարակության կյանքում: Նա նաև ներկայացրել է Իսպանիայի փորձը՝ նշելով, որ վերջինս ևա վերջնականապես ձևավորվել է տարիների ընթացքում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---