«ԱրմենՏել»-ը մինչև հուլիսի վերջը կավարտի Երևանի ֆիքսված հեռախոսացանցի թվայնացումը16 մայիսի 2011 - 15:00 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է Երևանի Նուբարաշեն համայնքի 47Ա ԱՀԿ-ի թվայնացման աշխատանքների մեկնարկի մասին: Նուբարաշենի հանգույցի 47Ա ԱՀԿ-ի ավելի քան 2000 բաժանորդային գծերի վերամիացումը թվային կայանին նախատեսվում է ավարտել մինչև 2011 թ. հուլիսի 31-ը` ապահովելով թվային կապով մայրաքաղաքում «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված ցանցի բաժանորդների 100 տոկոսին: «ԱրմենՏել» ընկերությունը հերթական անգամ հաստատում է Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաների զանգվածային ներդրման հարցում առաջատար լինելու փաստը: Ինձ համար շատ հաճելի է, որ հենց Երևանը, ԱՊՀ երկրների մայրաքաղաքներից առաջիններից է, որն ամբողջությամբ ապահովված է թվային ֆիքսված կապով: Սա թույլ է տալիս ասել, որ Հայաստանի միլիոնանոց մայրաքաղաքի բոլոր բնակիչներին հասանելի է որակյալ լայնաշերտ Hi-Line ինտերնետ ծառայությունը», - նշեց «ԱրմենՏել» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Նուբարաշեն համայնքի 47Ա ԱՀԿ-ի թվայնացման աշխատանքների ավարտից հետո Հայաստանում թվային հեռախոսակայաններին միացված կլինի «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված ցանցի բաժանորդների 81 տոկոսը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |