Բաքուն որոշել է չանդամակցել ռազմական դաշինքներին

Բաքուն որոշել է չանդամակցել ռազմական դաշինքներին

PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն հանդես կգան ռազմական դաշինքներին չանդամակցելու վերաբերյալ հայտարարությամբ Չմիավորված երկրների շարժման անդամների ԱԳՆ ղեկավարների 16-րդ նիստում, որը տեղի կունենա Ինդոնեզիայում մայիսի 25-27-ին, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլհան Պոլուխովը: Ըստ նրա, երկիրը համապատասխան փաստաթուղթ կստորագրի:

«Ադրբեջանն ապագայում ևս չի անդամակցի որևէ ռազմական դաշինքի»,-ասել է Պոլուխովը: Ըստ նրա, դա ապացուցում է, որ Ադրբեջանը բաց է իր արտաքին քաղաքականության մեջ: «Մյուս երկրները Ադրբեջանի հետ հարաբերություններում հաշվի կառնեն այդ հանգամանքը»,-ասել է Պոլուխովը, գրում է SalamNews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---