Նոնիտո Դոնեյր. Դարչինյանի համարձակությունը միշտ էլ հերիքում է մարտի հրավիրել, երբ դա անլուրջ է հնչում

Նոնիտո Դոնեյր. Դարչինյանի համարձակությունը միշտ էլ հերիքում է մարտի հրավիրել, երբ դա անլուրջ է հնչում

PanARMENIAN.Net - Նոնիտո Դոնեյրը (Ֆիլիպիններ) արձագանքել է ռևանշ-մենամարտ անցկացնելու ցանկության մասին Վիկ Դարչինյանի վերջին հայտարարություններին. «Անցյալ տարի օգոստոսի 21-ին ծրագրված էր իմ մենամարտը Դարչինյանի հետ: Նա հրաժարվեց մենամարտից` վկայակոչելով, որ ես չափազանց շատ եմ երկարացնում գործարքը կնքելու հարցը: Սակայն մինչև մենամարտը դեռ երեք ամիս կար,- Դոնեյրի խոսքն է հաղորդում box-club.ru-ն:- Մեր առաջին մենամարտում ես գործարքը կնքեցի կշռման օրը: Այժմ ես լսում եմ, որ նա ինձ հետ ցանկանում է մենամարտել հենց հիմա` Պերեսի հանդեպ իր տարած հաղթանակից հետո: Բայց ահա թե ես ինչ կասեմ` նրա համարձակությունը միշտ էլ բավականացնում է մարտի հրավիրել, երբ դա անլուրջ է հնչում»:

Ֆիլիպինցին նշել է, որ ինքը դատարկ խոսակցություններ վարելու համար չէ բռնցքամարտում և չի պատրաստվում որևէ մեկին մարտահրավեր նետել, ինչպես դա եղավ Մոնտիելի հետ, եթե ինքը նրա հետ մենամարտելու մտադրություն չունի. «Ես պատրաստ եմ մենամարտի դուրս գալ ցանկացած հակառակորդի հետ»:

Դարչինյանն օրերս ասաց, որ արդեն չորս տարի փորձում է ռևանշ-մենամարտ անցկացնել Դոնեյրի հետ, սակայն վերջինս հրաժարվում է: Հայ բռնցքամարտիկի թիմն անգամ պատրաստ է իր ողջ հոնորարը ֆիլիպինցուն տալ հանուն մենամարտի:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---