Վանես Մարտիրոսյանն ու Խուլիո Սեզար Չավես-կրտսերը 6-ռաունդանոց սպարինգ են անցկացրել

Վանես Մարտիրոսյանն ու Խուլիո Սեզար Չավես-կրտսերը 6-ռաունդանոց սպարինգ են անցկացրել

PanARMENIAN.Net - Խուլիո Սեզար Չավես-կրտսերն ու Վանես Մարտիրոսյանը «Wild Card Gym»-ում 6-ռաունդանոց սպարինգ են անցկացրել:

Բռնցքամարտիկների գլխավոր մարզիչ Ֆրեդի Ռոուչը հայտնել է, որ երկու բռնցքամարտիկներն էլ լավ հարվածներ ունեն: «Չավեսը պատրաստ է աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտին, իսկ Վանեսը վերջին տարիների ընթացքում իր լավագույն մարզավիճակում է»,- Ռոուչի խոսքն է մեջբերում fightnews.com-ը:

Մարտիրոսյանը պատրաստվում է մեքսիկացի Սաուլ Ռոմանի հետ մենամարտին, որը կկայանա հունիսի 4-ին Լոս-Անջելեսի «Staples Center»-ում: Չավեսն այդ օրը միջին քաշային կարգում WBC գոտու համար կմենամարտի Սեբաստիան Զբիկի (Գերմանիա) հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---