Վիկ Դարչինյան. Դոնեյրը ստում է, նա ինքը հրաժարվեց 2010 թվականին ծրագրված մեր մենամարտից

Վիկ Դարչինյան. Դոնեյրը ստում է, նա ինքը հրաժարվեց 2010 թվականին ծրագրված մեր մենամարտից

PanARMENIAN.Net - «Դոնեյրը ստում է, նա ինքը հրաժարվեց 2010 թվականին ծրագրված մեր մենամարտից: Նա մշտապես երկարաձգում էր գործարքը ստորագրելու ժամանակը, բանակցությունները գրեթե 6 շաբաթ տևեցին: Ես իմ մենեջերին կխնդրեմ Դոնեյրի մենեջերի հետ քննարկել ստեղծված իրադրությունը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ֆիլիպինցի բռնցքամարտիկ Նոնիտո Դոնեյրի մեղադրանքներին է պատասխանել IBO վարկածով չեմպիոն Վիկ Դարչինյանը:

Դոնեյրն ավելի վաղ վստահեցնում էր, որ Դարչինյանն ինքը չի ցանկացել, որպեսզի իրենց միջև ռևանշ-մենամարտը կայանա: «Այժմ ես լսում եմ, որ նա ինձ հետ ցանկանում է մենամարտել հենց հիմա` Պերեսի հանդեպ իր տարած հաղթանակից հետո: Բայց ահա թե ես ինչ կասեմ` նրա համարձակությունը միշտ էլ բավականացնում է մարտի հրավիրել, երբ դա անլուրջ է հնչում»,- խոստովանել է ֆիլիպինցին:

Մինչդեռ Դարչինյանն օրերս ասաց, որ արդեն չորս տարի փորձում է ռևանշ-մենամարտ անցկացնել Դոնեյրի հետ, սակայն վերջինս հրաժարվում է: Հայ բռնցքամարտիկի թիմն անգամ պատրաստ է իր ողջ հոնորարը ֆիլիպինցուն տալ հանուն մենամարտի:

Դարչինյանն ու WBC/WBO վարկածով աշխարհի չեմպիոն Նոնիտե Դոնեյրը ռինգում հանդիպեցին 2007 թվականին, այդ ժամանակ հայ բռնցքամարտիկը նոկաուտով զիջեց ֆիլիպինցուն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---