Հովհաննես Սահակյան. ՀՀ նախագահներից ոչ մեկը ոչ հայանպաստ համաձայնագիր չի կնքի ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ

Հովհաննես Սահակյան. ՀՀ նախագահներից ոչ մեկը ոչ հայանպաստ համաձայնագիր չի կնքի ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պատգամավոր Հովհաննես Սահակյանը չի հավատում, որ հայկական ղեկավարներից որևէ մեկը կարող է հայկական կողմի համար ոչ բարենպաստ համաձայնագիր կնքել ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ: «Դուք կարծում եք, որ Հայաստանի որևէ ղեկավար կարող է իր ստորագրությունը դնել հայկական կողմի համար ոչ բարենպաստ համաձայնագրի ներքո և դրանից հետո հայ կոչվել և բնակվել Հայաստանո՞ւմ»,- հայտնել է նա լրագրողներին Երևանում կայացած մամլո ասուլիսում: Այս կապակցությամբ նա հիշեցրել է, որ Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը կանգնած է եղել ղարաբաղյան պայքարի ակունքներում:

Ինչ վերաբերում է որոշ քաղաքական գործիչների հայտարարություններին Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման ահագնացող սպառնալիքի մասին, ապա Սահակյանն ընդգծել է, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, միշտ էլ պատերազմի վերսկսման վտանգ կա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---