Amazon-ը վաճառում է իր Kindle 3G E-Reader-ները հատուկ գնով՝ 164 դոլարով

Amazon-ը վաճառում է իր Kindle 3G E-Reader-ները հատուկ գնով՝ 164 դոլարով

PanARMENIAN.Net - Անցած ամիս Amazon-ի ներկայացրած հատուկ առաջարկներով նոր Kindle 3G-ին հինգ շաբաթ անց դարձավ ամենավաճառվողը Kindle ընտանիքից։

Amazon-ի մամլո ծառայությունը հայտնում է, որ հատուկ առաջարկներով Kindle 3G-ին կվաճառվի 164 դոլարով, սա 3G-ով էլեկտրոնային ընթերցանության սարքի (e-reader) ամենացածր գինն է։

Հատուկ առաջարկները ներառում են՝ 10 -20 դոլար Amazon նվեր քարտ, 1 դոլարով Kindle գիրք գնելու հնարավորություն գրքերի հազարավոր ցանկից, 10 դոլար Kindle գրքերի վրա ծախսելու դեպքում՝ 10 դոլարի Amazon նվեր քարտ և 20 % զեղչ Amazon-ում վաճառվող Sony, Panasonic, LG և VIZIO բրենդների HD հեռուստացույցների համար։

Kindle-ը ամենաշատ վաճառվող էլեկտրոնային ընթերցանության սարքն է աշխարհում։

Amazon էլեկտրոնային ընթերցանության Kindle սարքերը Հայաստանում վաճառում են iphone.am և mynotebook.am խանութներում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---