Աշխարհի ամենաբարակ DELL XPS 15z նոթբուքը հասանելի է նաև հայ սպառողներին

Աշխարհի ամենաբարակ DELL XPS 15z նոթբուքը հասանելի է նաև հայ սպառողներին

PanARMENIAN.Net - DELL-ը թողարկել է նոր նոթբուք՝ XPS 15z։ DELL-ն այն գովազդում է որպես աշխարհի ամենաբարակ նոթբուք։ Նրա հաստությունը 1 դյույմից պակաս է (2,54 սմ)։ Այս մասին գրում է geek.com-ը։

XPS 15z-ը ոչ միայն բարակ է, այլև թեթև՝ 2,5 կգ։ Նոթբուքը զինված է i7 պրոցեսորով և ունի 8 ժամ մարտկոցի կյանք։ Արտաքին տեսքով այն նմանություն ունի Apple MacBook Pro-ին։ XPS 15z-ը ունի 2GB video RAM, 1.3 megapixel վեբ-տեսախցիկ, 4GB RAM մինչև 8GB ավելացնելու հնարավորությամբ։

Հայաստանում DELL-ի պաշտոնական ներկայացուցիչ Vallex-IT ընկերության ՏՏ մենեջեր Էդգար Պետրոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց, որ DELL-ի հայաստանյան խանութից արդեն հնարավոր է պատվիրել նոր XPS 15z նոթբուքը։

«Քանի որ մեր թիրախն ավելի շատ կոմերցիոն հաճախորդներն են, մենք պատվերներով ենք աշխատում։ Սակայն XPS 15z-ը նախատեսված է սպառողների համար (consumer): Պատվիրելու դեպքում 30-40 օր հետո պատվերը կհասնի Հայաստան»,- ասաց Էդգար Պետրոսյանը։

XPS 15z-ը հայաստանյան սպառողի համար նվազագույնը կարժենա 2400 դոլար, իսկ առավելագույնը՝ 3500 դոլար, կախված պարամետրերից։ Ըստ Էդգար Պետրոսյանի, այս արժեքի մեջ արդեն ներառված է ներմուծումը և մաքսազերծումը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---