Ալի Համենեի. Իրանի թշնամիները փորձում են թուլացնել իսլամական կարգերը երկրում

PanARMENIAN.Net - Իրանի թշնամիները փորձում են թուլացնել իսլամական կարգերը երկրում, տնտեսական դժվարություններ ստեղծել Իսլամական Հանրապետության համար, պառակտել իշխանական կառույցները: Այդ մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին:

Համենեին կոչ է արել օրենսդիր և գործադիր իշխանություններին փոխհամաձայնության գալ և համագործակցել: Նա աջակցություն է հայտնել նախագահ Ահմադինեժադի կառավարությանը՝ դրական գնահատական տալով նախարարների կաբինետի աշխատանքին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Իրանի իշխանական կառույցներում առաջացած տարաձայնությունները կապված էին նախագահի վերջին կադրային քաղաքականության հետ, որը պաշտոնանկ արեց երեք նախարարներին ու անձամբ գլխավորեց նավթի նախարարությունը, ինչպես նաև փորձեց պաշտոնանկ անել նաև տեղեկատվության նախարարին, այդ որոշումը չեղյալ հայտարավեց այաթոլլա Համենեիի կողմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---