Մայիսի 31-ին կկայանա «Հոմո ինտերնետիկուս» մրցույթի մրցանակաբաշխությունը

Մայիսի 31-ին կկայանա «Հոմո ինտերնետիկուս» մրցույթի մրցանակաբաշխությունը

PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին «ԱրմենՏել» ընկերության Հյուսիսային պողոտայում գտնվող «Բիլայն» գրասենյակում տեղի կունենա «Հոմո ինտերնետիկուս» մրցույթի մրցանակաբաշխությունը։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անուշ Բեղլոյանը։

Մրցանակաբաշխության ընթացքում մրցույթի արդեն իսկ հայտնի հաղթողներին՝ Հայկ Գևորգյանին (2025 like), Հովհաննես Աղաջանյանին (1672 like) և Թերեզա Թոքմաջյանին (703 like) կհանձնվեն ընկերության մրցանակները։

Ավելի վաղ Անուշ Բեղլոյանը տեղեկացրել էր, որ բացի հիմնական մրցանակներից կլինեն մի քանի խրախուսական մրցանակներ։

Նշենք, որ առաջին տեղը զբաղեցնողին կշնորհվի նեթբուք և մեկ տարի Hi-Line ինտերնետ ծառայությունից անվճար օգտվելու հնարավորություն, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնողներին՝ մեկ և կես տարի օգտվելու հնարավորություն։

«Հոմո ինտերնետիկուս» մրցույթն ընթանում էր ընկերության Facebook-ի խմբում։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ էր ներկայացնել ԱրմենՏել-ի Facebook-ի «Beeline Armenia» խմբում որևէ լուսանկար, գրաֆիկա կամ հեղինակային հոլովակ «ինտերնետը մարդու կյանքում» կամ «մարդիկ ինտերնետում» թեմաներով։ Հաղթողը որոշվելու էր ըստ like-երի (հավանումների) քանակների։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---