Նախընտրական իրավիճակը Թուրքիայում սրվում է

Նախընտրական իրավիճակը Թուրքիայում սրվում է

PanARMENIAN.Net - Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների շեմին քաղաքական առաջնորդների հայտարարությունները գնալով կոշտանում են՝ դուրս գալով քաղաքական էթիկայի սահմաններից: Մայիսի 29-ին վարչապետ և ԱԶԿ առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կայսերիում հանդիպել է ընտրողների հետ: Թուրքիայի վարչապետը մեղադրել է բոլոր խոշոր ընդդիմադիր կուսակցություններին ԱԶԿ-ի դեմ դավադրության մեջ:

Իր ելույթներում երկրի հարավ-արևելայն շրջաններում ԺՀԿ առաջնորդ Քեմալ Ղըլիչդարօղլուն խոստացել է քրդական բնակչությանը օրենք ընդունել տեղական կառավարման մասին, այլ կերպ ասած ինքնավարություն տրամադրել նրանց: Դրան կոշտ է արձագանքել Էրդողանը՝ մեղադրելով ընդդիմության առաջնորդներին երկիրը մասնատելու մտադրության մեջ: Ի պատասխան, Ղըլիչդարօղլուն հայտարարել է, որ Էրդողանն աջակցում է Թուրքիայի անջատողականներին և ավելին՝ ղեկավարում է անջատողական շարժումը, գրում են թուրքական ԶԼՄ-ները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---