«Հրանտի ընկերներ» խումբը դժգոհ է Հարտ Դինքի սպանության գործով դատավարության ընթացքից

«Հրանտի ընկերներ» խումբը դժգոհ է Հարտ Դինքի սպանության գործով դատավարության ընթացքից

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով 18-րդ լսումից առաջ, որը սկսվել է Ստամբուլի 14-րդ շրջանային դատարանում, դատարանի շենքի դիմաց հավաքվել է «Հրանտի ընկերներ» խումբը, որը յուրաքանչյուր լսումից առաջ պահանջում է արդարացի դատավճիռ:

«Հրանտի ընկերներ» խումբը հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ, որում դժգոհություն է հայտնել դատավարության ընթացքից, որովհետև իրական հանցագործները չեն կանգնում դատարանի առաջ, գրում է թուրքական Today’s Zaman թերթը:

«Դատավարության առաջին օրից մենք դժգոհ ենք նրա ընթացքից, մենք ցանկանում ենք, որպեսզի ձերբակալվի Հրանտի սպանության մեջ գլխավոր մեղավորը,- Hurriyet Daily New-ին հայտարարել է դերասան Մեդմեդ Էսենը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---