«Հոմո Ինտերնետիկուս» մրցույթի հաղթողն իր մրցանակը նվիրելու է ընկերուհուն 31 մայիսի 2011 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին «ԱրմենՏել» ընկերությունը պարգևատրեց «Հոմո Ինտերնետիկուս» մրցույթի հաղթողներին։ Մրցույթի հաղթող Հայկ Գևորգյանը որպես առաջին մրցանակ ստացավ նեթբուք և մեկ տարի Hi-Line ինտերնետ ծառայությունից անվճար օգտվելու հնարավորություն։ Հայկ Գևորգյանի՝ մրցույթին ներկայացրած նկարում պատկերված էին ինքն, իր ընկերուհին և նոթբուք։ Ինչպես նշեց Հայկ Գևորգյանը, նկարը պատահականորեն էր նկարվել, սակայն մրցույթին ներկայացնելուց առաջ ավելացրել էր որոշ գաղափարներ։ Հաղթողը իր գլխավոր մրցանակը՝ նեթբուքը կնվիրի ընկերուհուն։ Մրցույթի երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել էին Հովհաննես Աղաջանյանը և Թերեզա Թոքմաջյանը։ Նրանք որպես մրցանակ «ԱրմենՏել»-ի կողմից ստացան համապատասխանաբար 12 և 6 ամիս Hi-Line ծառայությունից անվճար օգտվելու հնարավորություն։ «ԱրմենՏել»-ը մեկ խրախուսական մրցանակ նվիրեց նաև մեկ այլ մասնակցի Լուսինե Երիցյանին, ում ներկայացրած հոլովակը հավանել էր «ԱրմենՏել»-ի ղեկավարությունը։ Ինչպես նշեց «ԱրմենՏել»-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անուշ Բեղլոյանը նմանատիպ մրցույթներ ընկերությունը շարունակելու է անցկացնել հենց սոցիալական ցանցերում, մասնավորապես Facebook-ում։ «Հոմո ինտերնետիկուս» մրցույթն ընթանում էր ընկերության Facebook-ի խմբում։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ էր ներկայացնել ԱրմենՏել-ի Facebook-ի «Beeline Armenia» խմբում որևէ լուսանկար, գրաֆիկա կամ հեղինակային հոլովակ «ինտերնետը մարդու կյանքում» կամ «մարդիկ ինտերնետում» թեմաներով։ Հաղթողը որոշվելու էր ըստ like-երի (հավանումների) քանակների։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |