Տիգրան Պետրոսյանը ՆՏԸ համալսարանի գավաթի խաղարկությանը 4 տուրերից հետո 3,5 միավոր է հավաքել

Տիգրան Պետրոսյանը ՆՏԸ համալսարանի գավաթի խաղարկությանը 4 տուրերից հետո 3,5 միավոր է հավաքել

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը շարունակում է ելույթ ունենալ Հնդկաստանի Օրիսա նահանգի Բհուբանեսվար քաղաքում անցկացվող ՆՏԸ համալսարանի գավաթի խաղարկությանը: 4-րդ տուրում նրա մրցակիցը Շարմա Հիմանսուն էր (Հնդկաստան), հայ շախմատիստը կարողացավ սև ֆիգուրներով կիսել միավորները: 5-րդ տուրում նա իր ուժերը կչափի Սուայանգսու Սատյապրագյանայի հետ (Հնդկաստան):

Նա 4 հնարավորից վաստակել է 3,5 միավոր և մրցաշարի առաջատարին զիջում է միայն 0,5 միավորով:

Մեկ այլ հայ գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուսիա) նույնպես 3,5 միավոր է վաստակել, իսկ միջազգային վարպետ Կարինա Կասպարովան` 2: Առաջնությունը կավարտվի հունիսի 6-ին, հաղորդում է armchess.am-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---