Շարմանաշվիլին Վրաստանի կողմից չերքեզների ցեղասպանության ճանաչումը նրանց անհետացման վտանգով է բացատրել31 մայիսի 2011 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին Վրաստանի կողմից չերքեզների ցեղասպանության ճանաչումը բացատրել է նրանով, որ այդ ժողովուրդն անհետացման եզրին է և շուտով կարող է բոլորովին վերանալ: Այդ մասին Երևանում կայացած կայացած մամլո ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչու Վրաստանը ճանաչեց չերքեզների ցեղասպանությունը, բայց չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: «Վրաստանի կողմից չերքեզների ցեղասպանության ճանաչումը նախաձեռնվել էր խորհրդարանի, այլ ոչ թե նախագահի կամ կառավարության կողմից»,- նկատել է նա: Դեսպանի խոսքով, ինքը` որպես գործադիր իշխանության ներկայացուցիչ, իրավունք չունի մեկնաբանելու խորհրդարանի գործողությունները, սակայն, իր կարծիքով, «վրացական խորհրդարանը, հավանաբար, համարել է, որ այդ հարցը չպետք է հետաձգվի»: Շարմանաշվիլին ավելացրել է, որ չերքեզների ցեղասպանության ճանաչումը չի առնչվում Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը Վրաստանի վերաբերմունքի հետ: Մայիսի 20-ին Վրաստանի խորհրդարանը քվեարկեց 1763-1864թթ. իրադարձությունները չերքեզ ժողովրդի ցեղասպանություն ճանաչելու օգտին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |