Թուրքական ընդդիմությունը փորձում է Ստամբուլի հայ համայնքի աջակցությունը ստանալ

PanARMENIAN.Net - Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (CHP) ներկայացուցիչ Այդին Այայդինը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսյան պատրիարքարանի կոադյուտոր, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ:

Ընդդիմության ներկայացուցչի խոսքով, CHP-ն պաշտպանելու է ազգային փոքրամասնությունների իրավունքները: Սա կուսակցության գիծն է, որը կախված չէ կրոնական, լեզվական և ռասայական պատկանելությունից»,- ասել է նա, գրում է թուրքական Hurriyet թերթը: Արքեպիսկոպոս Աթեշյանն իր հերթին նշել է, որ հայ համայնքն ակնկալում է CHP-ի օգնությունն ու աջակցությունը:

Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 12-ին: Այսօրվա դրությամբ առաջատարը իշխող Արդարության և զարգացման կուսակցությունն է (AKP)` երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, երկրորդ տեղում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն է (CHP), որի առաջնորդը Քեմալ Քիլիչդարօղլուն է: Երրորդ տեղը զբաղեցնում են ազգայնականները, որոնք կարող են հատել 10%-անոց սահմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---