Social.com դոմեյնը աճուրդի կդրվի սկսած 5 միլիոն դոլարից

Social.com դոմեյնը աճուրդի կդրվի սկսած 5 միլիոն դոլարից

PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին Social.com դոմեյնը Բարսելոնայում կայանալիք DOMAINfest-ի ժամանակ կհանվի աճուրդի։ Ինչպես հաղորդում է TechCrunch-ը, աճուրդի ամենացածր առաջարկը կլինի 5 միլիոն դոլար։

Կախված այն բանից, թե որքան կլինեն առաջարկները Social.com-ի համար, այն հնարավոր է ճանաչվի ամենաթանկ վաճառված դոմեյնը։ Այս պահի դրությամբ ամենաթանկարժեքը համարվում է Sex.com-ը, որը աճուրդի էր հանվել սկսած 1 միլիոն դոլարից և վաճառվել 13 միլիոնով։

Social.com դոմեյնը սեփականատեր Սքոտ Կարտերը, ով առաջին անգամ գրանցել է այն 1995թ-ին, տարին վճարում էր ընդամենը 100 դոլար։ Սեփականատերը ցանկանում էր այն դարձնել ծանոթությունների կայք (dating): Սակայն նրա մոտ ոչինչ չստացվեց։ Նա այն դարձրել էլ The Social Cafe կոչվող ֆորում։

Սքոտ Կարտերը 1997-ին վաճառքի հանեց այն 50,000 դոլարով, սակայն ոչ մեկ երկու տարվա մեջ չգնեց այն։ Այնուհետև նա փորձեց տարբեր կերպ գովազդել դոմեյնը։ 2007-ից 2009թթ-ին նաև դարձրել է այն սոցիալական կայքերի շտեմարան։ Սակայն անարդյունք էր։

«Ես երբեք չեմ կարողացել հասկանալ, ինչպես անեմ, որ Social.com-ը զարգացնեմ, ահա թե ինչու այժմ որոշել եմ աճուրդի հանել այն»,- ասել է Սքոտ Կարտերը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---