Համահայկական խաղերի միջազգային հանձնաժողովի նախագահ Արմեն Գրիգորյանը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին կայացել է Համահայկական խաղերի միջազգային հանձնաժողովի գործադիր կոմիտեի նիստը, որում քննարկվել են կազմակերպչական հարցեր:

Նիստի ժամանակ ընդունվել է հանձնաժողովի նախագահ Արմեն Գրիգորյանի հրաժարականը: Այդ պաշտոնում նրան փոխարինելու է Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Համահայկական խաղերը մեկնարկում են 2011-ի օգոստոսի 13-ին, խաղերի ծրագրի մեջ մտնում են 10 մարզաձևեր: Մասնակիցների համար հայտերի ընդունման վերջին ժամկետը հուլիսի 15-ն է, մրցումների վիճակահանությունը կայանալու է օգոտոսի 8-ին, այդ որոշումն ընդունվել է մայիսի 30-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---