Անդրեյ Արշավինը կոչ է արել Ռուսաստանի հավաքականի երկրպագուներին աջակցել հավաքականին հայերի հետ խաղում

Անդրեյ Արշավինը կոչ է արել Ռուսաստանի հավաքականի երկրպագուներին աջակցել հավաքականին հայերի հետ խաղում

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի հետ 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական խաղի նախօրեին Ռուսաստանի հավաքականի ավագ Անդրեյ Արշավինը Ռուսական ֆուտբոլայի միության պաշտոնական կայքի միջոցով դիմել է երկպագուներին: Արշավինը խնդրել է երկրպագուներին աջակցել ազգային հավաքականին` խոստանալով հնարավոր ամեն ինչ անել նրանց չհիասթափեցնելու համար:

«Գալիս է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի որոշիչ խաղերի ժամանակը, որոնցից 4-ը մեր հավաքականն անցկացնելու է սեփական հարկի տակ: Նման խաղերում հատկապես կարևոր է տրիբունաների բուռն աջակցությունը: Հուսով եմ, որ առաջիկա շաբաթ օրը Սանկտ Պետերբուրգում մարզադաշտը լեփ-լեցուն կլինի: Մենք մեր հերթին ամեն ինչ կանենք երկրպագուներին Հայաստանի հավաքականի նկատմամբ հաղթանակով ուրախացնելու համար»,- ասել է Արշավինը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---