Ահմեդ Դավութօղլուն և Սերժ Սարգսյանը Հռոմում ավտոբուսի մեջ քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

Ահմեդ Դավութօղլուն և Սերժ Սարգսյանը Հռոմում ավտոբուսի մեջ քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ նախարար ԱՀմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ դրական նշաններ է տեսնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ: Նրա խոսքերով, Ադրբեջանի դիրքորոշումը «լավատեսական է»: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը Հռոմում լրագրողներին հայտարարել է, որ նրան հաջողվել է ավտոբուսում զրուցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որով նրանք վերադարձել են Իտալիայի միավորման 150-ամյակի առիթով արարողությունից: Սակայն Դավութօղլուն ժամանակի մեծ մասն անցկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման դետալները, գրում է թուրքական Today’s Zaman թերթը:

Դավութօղլուն նաև նշել է, որ նա մեծ հույսեր ունիԿազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից: «Անհրաժեշտ է գտնել ղարաբաղյան հակամարտության լուծումը, որը 20 տարուց ավել չլուծված է մնում և լուրջ սպառնալիք է Հարավային Կովկասում խաղաղության համար»,- ասել է Դավութօղլուն:

«Մենք արդյունքներ ենք ակնկալում Կազանում հանդիպումից և դրական քայլերի հույս ունենք: Ես երջանիկ էի` տեսնելով Ալիևի ավելի լավատեսական տեսակետը»,- ասել է Դավութօղլուն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---