ՀՖՖ նախագահ. Հայ ֆուտբոլիստներին ոչ մի պարգև չեն խոստացել, քանի որ նրանք իրենց երկրի համար են խաղում

ՀՖՖ նախագահ. Հայ ֆուտբոլիստներին ոչ մի պարգև չեն խոստացել, քանի որ նրանք իրենց երկրի համար են խաղում

PanARMENIAN.Net - Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտնել է, որ ռուսների հետ պատասխան խաղում Հայաստանի հավաքականից հաղթանակ է սպասում:

«Մեզ համար այնքան սկզբունքային չէ, թե որտեղ խաղալ` Մոսկվայում կամ Պետերբուրգում: Մեզ ամեն տեղ սրտանց են ընդունում: Մեր ժողովուրդները դարավոր բարեկամություն ունեն: Եվ մարտին, երբ Ռուսաստանի հավաքականը Հայաստան ժամանեց, ոչ մի միջադեպ չի գրանցվել: Երկրպագուները շփվում էին, միասին ֆուտբոլ խաղում և չէին վիճում: Եթե Ռուսաստանում կան ազգայնականներ, ապա նրանք բացահայտ փոքրամասնություն են»,- ասել է Հայրապետյանը, հաղորդում է sovsport.ru-ն:

ՀՖՖ նախագահը խոստովանել է, որ Երևանում Ռուսաստանի հավաքականի հետ զրոյական հաշվով ավարտված հանդիպումից հետո իրենից բացի ոչ ոք չէր քննադատում Հայաստանի հավաքականին: «Ես գտնում եմ, որ սեփական հարկի տակ մենք կարող էինք հաղթել, որովհետև մեր թիմի առաջատարները` Ռոման Բերեզովսկին, Հովսեփյանը, Մխիթարյանը ռուսական մարզիկներին ոչնչով չեն զիջում: Ես մինչև ուղնուծուծս մաքսիմալիստ եմ: Եվ պատասխան խաղում ֆուտբոլիստներից նույնն եմ պահանջում: Հաղթանակի հույս ունեմ»,- ասել է նա:

Հայրապետյանը շեշտել է, որ Հայաստանի ընտրանուն ոչ մի պարգև չեն խոստացել, քանի որ մարզիկներն իրենց երկրի համար են խաղալու, այլ ոչ թե գումար վաստակելու: «Չգիտեմ, թե Ռուսաստանում ինչպես է, բայց Հայաստանում հենց այսպես է»,- ավելացրել է ՀՖՖ նախագահը:

Ռուսաստան-Հայաստան հանդիպումը կմեկնարկի Սանկտ-Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում հունիսի 4-ին` երևանյան ժամանակով 20:00-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---