Փորձագետ. Հայաստանի կերպարը որպես «ոխերիմ թշնամի» ձևավորվում է ադրբեջանցիների մեջ դեռ մանկուց

PanARMENIAN.Net - Ադրբեջանի իշխանությունները փորձում են բոլոր հնարավոր մակարդակներում հայ ժողովրդին ներկայացնել որպես «ոխերիմ թշնամի»: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը: Նրա խոսքերով, դեռ դպրոցական հասակից ադրբեջանցիների մոտ ձևավորվում է հայերի բացասական կերպար: Օրինակ, ադրբեջանական պատմության դասագրքերում հայերը ներկայացված են որպես ագրեսոր:

Անդրադառնալով ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրահանձնաժողովի զեկույցին` հայ փորձագետն ասել է, որ նման զեկույցներ բազմիցս ներկայացվել են, և որ վերջին զեկույցն առանձնապես չի տարբերվում նախորդներից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---