Վրացական ընդդիմությունը խոստանում է, որ Թբիլիսին չի խոչընդոտի Ռուսաստանի անդամակցությանն ԱՀԿ-ին

Վրացական ընդդիմությունը խոստանում է, որ Թբիլիսին չի խոչընդոտի Ռուսաստանի անդամակցությանն ԱՀԿ-ին

PanARMENIAN.Net - Վրաստանը հրաժարվել է Ռուսաստանի հանդեպ իր պահանջներից, որոնց կատարումից հետո պատրաստ էր համաձայնել վերջինիս անդամակցությանը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ): Թբիլիսիի պաշտոնական որոշումը կհաստատվի Շվեյցարիայում Մոսկվայի հետ բանակցություններում, որոնց ամսաթիվը չի ճշտվում, գրում է «Նեզավիսիմայա գազետա» թերթը:

Տեղեկատվությունն այն մասին, որ Վրաստանը հավանություն է տվել Ռուսաստանի անդամակցությանը ԱՀԿ-ին, հրատարակությունը ստացել է «Ազատ Վրաստան» ընդդիմադիր շարժման առաջնորդ Կախի Կուկավայից: Վերջինս, վկայակոչելով Վրաստանի նախագահ «Միխայիլ Սահակաշվիլիի աշխատակազմից հավաստի աղբյուրը», պնդում է, որ Մոսկվայի հանդեպ պահանջներից հրաժարվելու որոշումն ընդունվել է Հռոմում ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ Սահակաշվիլիի բանակցություններից հետո:

ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցելու մասին բանակցությունները Մոսկվան և Վրաստանը սկսել են 2011 թվականի մարտին: Վրաստանը Ռուսաստանից պահանջել է ապահովել իր ներկայացուցիչների մուտքը սահմանի աբխազական և հարավօսեթական հատվածներին հսկողությանը: Թբիլիսին, որը Հարավային Օսեթիան և Աբխազիան «Ռուսաստանի կողմից օկուպացված վրացական տարածքներ» է համարում, մատնանշում է՝ քանի որ սույն մաքսակետերը Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքում են, Վրաստանը հնարավորություն չունի վերահսկելու ապրանքաշրջանառությունն իր հյուսիսային սահմանին:

Ռուսաստանը չի կարողանդամակցել ԱՀԿ-ին այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանը չի տվել իր համաձայնությունը: Բանը նրանում է, որ Վրաստանն արդեն ԱՀԿ անդամ է և կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության մասին որոշման հարցում վետոյի իրավունք ունի: Ռուսաստանը ԱՀԿ-ին միանալու մասին բանակցություններ է վարում արդեն 17 տարի:

Կազմակերպությանն անդամակցելու համար անհրաժեշտ է դրա մեջ մտնող բոլոր 153 երկրների համաձայնությունը, հաղորդում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---