Մանվել Բադեյան. Արտահերթ ընտրությունների մասին ՀԱԿ պահանջն ուղղված է երկխոսության գործընթացի տապալմանը

Մանվել Բադեյան. Արտահերթ ընտրությունների մասին ՀԱԿ պահանջն ուղղված է երկխոսության գործընթացի տապալմանը

PanARMENIAN.Net - Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Մանվել Բադեյանի կարծիքով ՀԱԿ պահանջն արտահերթ ընտրությունների մասին ուղղված է երկխոսության գործընթացի տապալմանը, քանի որ հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Բադեյանը, երկխոսությունը պետք է ընթանա Հայաստանում հասարակական կյանքի բարելավման , երկրի ժողովրդավարացման հարցերի շուրջ:

Պատգամավորի խոսքերով, իշխանության և ՀԱԿ-ի միջև երկխոսությունը պայմանավորված է եղել համախմբման մասին հասարակության պահանջով, որի հետ բոլոր քաղաքական ուժերը պետք է հաշվի նստեն:

«Ժողովրդին հասկանալի է, որ զարգացումը հնարավոր է միայն միավորման դեպքում: Պառակտումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- ասել է Բադեյանը:

Իր հերթին Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը նշել է, որ չի հասկանում է իշխանությունների մոտեցումը ՀԱԿ-ի հետ բանակցությունների նկատմամբ: Նախկին թեկնածուի խոսքերով, իշխանությունների և ՀԱԿ-ի միջև քաղաքական երկխոսությունը հիմա հեռավոր ապագա է թվում և կարծիքների փոխանակություն ընթանում է ԶԼՄ-ներում, այլ ոչ թե Ազատության հրապարակում: Դա, նրա կարծիքով, մանևրի հնարավորություն է տալիս իշխանություններին և Կոնգրեսին, սակայն հասարակությունն իրական արդյունք դեռ չի ստանում:

Նա նշել է, որ ՀԱԿ և իշխանությունների միջև երկխոսության մեջ պետք է լինեն ուժեր և մարդիկ, որոնք ապացուցել են իրենց անաչառությունը և որոնք կարող են անհրաժեշտության դեպքում դատավորի դեր վերցնել այս երկխոսությունում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---