Հայաստանի ու Ռուսաստանի իրավապահ մարմինները համատեղ որոշում են ստորագրել

Հայաստանի ու Ռուսաստանի իրավապահ մարմինները համատեղ որոշում են ստորագրել

PanARMENIAN.Net - Հունիսի 8-ից 9-ը Ռուսաստանի Դաշնության Աստրախան քաղաքում կայացավ Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի հերթական նիստը, որին մասակցում էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը:

Նիստի ընթացքում քննարկվեցին «Հանցագործությունների քննության եւ բացահայտման նպատակով տեղեկատվության փոխանակման ուղղությամբ ՌԴ ՆԳՆ եւ ՀՀ ոստիկանության փոխհամագործակցության վիճակի մասին» եւ «ՌԴ ՆԳՆ եւ ՀՀ ոստիկանության Միավորված կոլեգիայի 2012 թ. աշխատանքի պլանի նախագծի մասին» հարցերը:

Նիստի ավարտին քննարկված առաջին հարցի վերաբերյալ ստորագրվեց համապատասխան որոշում, Միավորված կոլեգիայի 2012 թ. աշխատանքի պլանի վերաբերյալ` արձանագրություն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---