Boogie Board գրելու պլանշետը ծառայում է որպես թուղթ ու գրիչ

Boogie Board գրելու պլանշետը ծառայում է որպես թուղթ ու գրիչ

PanARMENIAN.Net - Boogie Board-ը գրելու համար նախատեսված պլանշետ է, այլ կերպ ասած ծառայում է որպես թուղթ ու գրիչ, կամ գրատախտակ ու կավիճ։ Այս մասին հաղորդում է Gadjet Lab-ը։

Այն արժե ընդամենը 60 դոլար։ Նրանում հնարավոր չէ աշխատացնել որևէ ծրագիր։ Այն հարմար է օրինակ սառնարանից կախելու և նշումներ անելու համար։ Boogie Board- գլխամասի աջ և ձախ մասերում կան հատուկ անցքեր, որոնք նախատեսված են կախելու համար։

Ցանկացած գրություն անելիս տպավորություն է ստեղծվում, թե գրիչով է գրված, իսկ նկարելիս՝ կավիճով։ Յուրաքանչյուր գրություն կարելի է ջնջել հատուկ կոճակի օգնությամբ։

Boogie Board-ը թեթև է, բարակ և լայնեկրան։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---