Կառլեն Մկրտչյանի «Մետալուրգ» ակումբն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավստրիայում

Կառլեն Մկրտչյանի «Մետալուրգ» ակումբն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավստրիայում

PanARMENIAN.Net - Դոնեցկի «Մետալուրգը» շարունակում է առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնել Ավստրիայի հարավում: Թիմի հետ Ավստրիա է մեկնել նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը:

«Մետալուրգը» նախատեսում է անցկացնել երեք ընկերական հանդիպում: Առաջին սփարինգը տեղի է ունենալու հունիսի 14-ին, մրցակիցը լինելու է ավստրիական «Նեոսիդլը», որը հանդես է գալիս տարածաշրջանային լիգայում:

Այնուհետև «Մետալուրգի» մրցակիցները լինելու են երկու հունգարական թիմեր: Հունիսի 18-ին Վլադիմիր Պյատենկոյի սաները մրցելու են Հունգարիայի առաջնության արծաթե մեդալակիր «Պակշի» հետ, իսկ հունիսի 21-ին` «Ուեպեշտի» հետ, հաղորդում է «Մետալուրգի» պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---