Գևորգ Ղազարյանը և Մարկոս Պիզելին փորձաշրջան են անցնում Դոնեցկի «Մետալուրգում»

Գևորգ Ղազարյանը և Մարկոս Պիզելին փորձաշրջան են անցնում Դոնեցկի «Մետալուրգում»

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի հարձակվողներ Գևորգ Ղազարյանը և Մարկոս Պիզելին փորձաշրջան են անցնում Դոնեցկի «Մետալուրգի» կազմում: Թիմը, որտեղ նաև հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, հիմա ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավստրիայում և հունիսի 14-ին անցկացնելու է առաջին ընկերական հանդիպումն ավստրիական «Նեոսիդլի» հետ:

«Մետալուրգն» արդեն չորրորդ օրը գտնվում է Բադ Տատցմանդորֆում, և հայ ֆուտբոլիստներն արդեն հասցրել են մարզվել թիմի հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Ղազարյանը և Պիզելին 2010-ի Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուներն են, նրանց հաջողվել է խփել 16-ական գնդակ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---