«Միկա» ակումբի գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանը հեռացվել է աշխատանքից

«Միկա» ակումբի գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանը հեռացվել է աշխատանքից

PanARMENIAN.Net - «Միկա» ֆուտբոլի ակումբի ղեկավարությունը գլխավոր մարզչի պաշտոնից ազատել է Արմեն Շահգելդյանին: Գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի ակումբի մարզչական հարցերի գծով փոխնախագահ և մարզական տնօրեն Էդուարդ Մարկարովը:

Հայաստանի ընթացող առաջնության 12-րդ տուրից հետո «Միկան» 15 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: Այս տարի Շահգելդյանն իր թիմով դարձավ երկրի գավաթի տիտղոսակիր, եզրափակչում հաղթանակ տանելով «Շիրակի» հանդեպ 4:1 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---