Հայաստանի համար կարևոր է Շվեդիայի հետ հարաբերությունների զարգացումը, հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը

PanARMENIAN.Net - Մենք մեծ կարևորություն ենք տալիս սկանդինավյան տարածաշրջանի՝ հատկապես Շվեդիայի հետ, Հայաստանի հարաբերությունների զարգացմանը: Այդ մասին Երևանում Շվեդիայի արտգործնախարարի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Մենք անդրադարձանք Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, հատկապես Արևելյան գործընկերության շրջանակներում, որի ճարտարապետներից է Շվեդիան: Մանրամասն քննարկեցինք Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքը, վիզային ռեժիմի դյուրացման գործընթացը, խորը և համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքները:

Անդրադարձանք նաև մեր երկկողմ հարաբերությունների իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարեւորությանը, քաղաքական երկխոսության առավել ակտիվացմանը, տնտեսական, մշակութային, միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հարցերին: Քննարկեցինք արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Մենք համամիտ ենք, որ խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա»,- ասել է Նալբանդյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---